Սպորտ

Կուբարսին «Բարսելոնայում» կմնա առնվազն մինչև 2030թ.

Պաու Կուբարսին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: 18-ամյա պաշտպանի ներկայիս պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

El Chiringuito-ի տեղեկություններով՝ այսօր Կուբարսին կերկարաձգի պայմանագիրը ևս երեք մրցաշրջանով՝ մինչև 2030 թվականը։ Հաղորդվում է, որ նոր պայմանագրով ֆուտբոլիստի հրաժարագինը կավելանա: