Սպորտ

Լևանդովսկին կերկարաձգի պայմանագիրը

«Բարսելոնան» և Ռոբերտ Լևանդովսկին կերկարաձգեն պայմանագիրը մեկ մրցաշրջանով: Հարձակվողի ներկայիս համաձայնագրում կետ կա ավտոմատ երկարաձգման մասին, եթե ֆուտբոլիստը մասնակցի մրցաշրջանի խաղերի կեսին:

Լեհ հաձակվողը կարող է այդ նշագծին հասնել երկուշաբթի օրը, երբ «բլաուգրանան» մրցի «Ռայո Վալեկանոյի» հետ:

Սակայն կողմերը համաձայնեցրել են նոր պայմանագիրը՝ չսպասելով այդ պահին․ հաղորդում է Mundo Deportivo-ն: Այն նախատեսված է մեկ սեզոնի համար և չի պարունակում նորացման տարբերակ: