Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Շևչենկոն կոշտ է արտահայտվել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի մասին, որի հետ հանդես էր գալիս Կիևի «Դինամոյում» և «Միլանում»։
«Ես Կալաձեի հետ չեմ շփվում։ Ես պաշտպանում եմ մեր նախագահին։ Կալաձեն ինձ համար գոյություն չունի»,- ասել է Շևչենկոն Tribuna-ի հետ զրույցում։
Ավելի վաղ Ուկրաինան, Վրաստանում ցույցերը ցրելու պատճառով, պատժամիջոցներ էր սահմանել պաշտոնյաների, այդ թվում՝ Կալաձեի դեմ։ Ի պատասխան՝ Կալաձեն հայտարարել էր, որ Զելենսկին «ծառայում է այլ երկրի շահերին»։