Սպորտ

«Պատմության լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է». Սպերցյան

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը Լիոնել Մեսսիին անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստ և խոսել այս պահի լավագույնների մասին․

«Պատմության լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է։ Այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը Յոզուա Կիմիխն է: Լա Լիգայի լավագույնը Բելինգհեմն է, Ա սերիայի լավագույնը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ի լավագույն խաղացողը Ջոն Կորդոբան է, իսկ հայկական լիգայի լավագույն խաղացողը՝ Օգնեն Չանչարևիչը», - ասել է Էդուարդ Սպերցյանը:

Ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» 24-ամյա կիսապաշտպանը ՌՊԼ-ում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: