Լոնդոնի «Չելսին» «Կայրաթից» գնել է 16-ամյա ղազախստանցու տրանսֆերը: Ակումբները համաձայնության են եկել 16-ամյա հարձակվող Դաստան Սաթպաևի տրանսֆերի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացիները կվճարեն 2+1,6 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը կկազմի 5 տարի:
2026 թվականի ամռանը՝ չափահաս դառնալուց հետո, նա պաշտոնապես կմիանա «Չելսիին», իսկ մինչ այդ Սատպաևը կշարունակի հանդես գալ «Կայրաթում»: