2025 թվականին «Արարատի» առաջին նորեկն է ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2001 թվականի ապրիլի վեցին ծնված ֆուտբոլիստն «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել հաջող փորձաշրջանից հետո:
Էվունան հանդես է եկել «Հավրի» երիտասարդական թիմերում, ֆրանսական «Նյոր 2» և «Ռոան Լ՛Էտապ» ակումբներում, իսկ նրա վերջին թիմն էր բելգիական «Վիրտոնը»:
Մարվին Էվունան «Արարատում» հանդես կգա 92 համարի մարզաշապիկով: