Սպորտ

«Լիվերպուլը» ոչ մի շանս չի տալի «Տոտենհեմին և դուրս է գալիս եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» տանը մրցել է «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի 4-0 հաշվով հաղթանակով։ Գոլերի հեղինակ են դարձել Գակպոն, Սալահը, Սոբոսլայն ու Վան Դեյկը։

Այսպիսով, «Լիվերպուլը» երկրորդ տարին անընդմեջ հանդես կգա Լիգայի գավաթի եզրափակիչում, որտեղ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մարտի 16-ին կմրցի «Նյուքասլի» դեմ։