Սպորտ

Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նշում է իր 40-ամյակը

Այսօր՝ փետրվարի 5-ին, իր ծննդյան օրն է նշում Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։ Լեգենդար պորտուգալացին կարիերայի ընթացքում խփել է 923 գոլ, ինչը բացարձակ ռեկորդ է համարվում։ Հարձակվողը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։

Պորտուգալիայի հավաքականի կազմում նա հաղթել է Եվրոպայի առաջնությունում և Ազգերի լիգայում։ Ակումբային մակարդակում Ռոնալդուն 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 3 անգամ՝ Անգլիայի չեմպիոն, 2- ական անգամ՝ Իսպանիայի և Իտալիայի առաջնության հաղթող: 2022 թվականից պորտուգալացին պաշտպանում է սաուդյան «Ալ Նասրի» գույները։