Նիկո Գոնսալեսի տրանսֆերը «Բարսելոնային» ավելի քիչ գումար կբերի, քան հաղորդվում էր:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 60 միլիոն եվրոյով գնել է «Պորտուի» կիսապաշտպանին: Հաղորդվում էր, որ «Բարսելոնային», որը 2024 թվականին Նիկոյին վաճառել է 8,4 միլիոն եվրոյով, բաժին է ընկնում վերավաճառքից ստացված շահույթի 40%–ը:
Սակայն պորտուգալական ակումբը հայտարարել է, որ «բլաուգրանան» կստանա շահույթի միայն 20%–ը. մնացած մասնաբաժնի իրավունքը «Պորտուն» նախապես գնել է 3 միլիոն եվրոյով: