«Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է 212 մլն եվրո:
Ավարտված տրանսֆերային ժամանակահատվածում անգլիական ակումբը 4 տրանսֆեր է ձևակերպել:
«Քաղաքայինները» կենտրոնական պաշտպան Վիտոր Ռեյիսին ձեռք են բերել 37 միլիոն եվրոյով, կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Հուսանովին՝ 40 միլիոն եվրոյով, կիսապաշտպան Օմար Մարմուշին՝ 75 միլիոն եվրոյով և կիսապաշտպան Նիկո Գոնսալեսին՝ 60 միլիոն եվրոյով:
Թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դրամական ծախսերով պատմության մեջ երկրորդ արդյունքն է ցույց տվել:
Ձմռանը ավելի շատ ծախսել է միայն «Չելսին». 2023 թվականին ակումբը 330 միլիոն եվրո է վճարել ֆուտբոլիստների գործարքների համար: