Սպորտ

«Եթե ես լինեի «Ռեալում», նրան կսովորեցնեի խաղալ «9» համարով». Ռոնալդուն՝ Մբապեի մասին

Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կենտրոնական հարձակվողի դիրքում Կիլիան Մբապեի խաղի մասին․

«Հարձակվողի դիրքը Մբապեի համար մի փոքր բարդացնում է իրավիճակը, քանի որ, իմ կարծիքով, նա չգիտի՝ ինչպես խաղալ այդ դիրքում. հարցն այն չէ, թե նա չի կարում դա անել, այլ այն, որ դա նրա դիրքը չէ:

Եթե ես լինեի «Ռեալում», նրան կսովորեցնեի խաղալ «9» համարով։ Ի սկզբանե ես կենտրոնական հարձակվող չէի, սովորեցի խաղալ հարձակվողի դիրքում։ Նախկինում ես խաղում էի եզրում, բայց մարդիկ մոռանում են դրա մասին։

Կիլիանը չպետք է լինի տիպիկ հարձակվող: Նրա փոխարեն ես կխաղայի մոտավորապես այնպես, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն է խաղում հարձակվողի դիրքում», - ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը: