Սպորտ

Ռեշֆորդը տեղափոխվեց «Աստոն Վիլլա»

«Աստոն Վիլլան» հայտարարել է Մարկուս Ռեշֆորդի տեղափոխության մասին:
Բիրմինգհեմյան ակումբը հայտնել են, որ հարձակվողը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Վիլլան» իր վրա է վերցրել 27-ամյա անգլիացու աշխատավարձի 75%-ը, ինչպես նաև դիտարկում է հունիսին նրան 40 միլիոն ֆունտով գնելու տարբերակը:

«Մանչեսթեր Յունայթեդի» սանն այս մրցաշրջանում ԱՊԼ-ում անցկացրել է 15 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ: