Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր:
Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում:
Վստահ եմ, որ մեր մարզիկները լավագույնս հանդես կգան։
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է։
Հաջողություն բոլոր մասնակիցներին»: