Սպորտ

Ռյուդիգերը 3 շաբաթ խաղադաշտ դուրս չի գա

Անտոնիո Ռյուդիգերը վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ։

Մադրիդի «Ռեալի» պաշտպանը վնասվածք է ստացել և խնդրել է իրեն փոխարինել «Էսպանյոլի» դեմ խաղի 15-րդ րոպեին։ Գերմանացին վնասել է աջ ազդրը։

Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայության կողմից հետազոտվելուց հետո ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի վնասվածք:

Ինչպես հայտնում է COPE-ի լրագրող Արանչա Ռոդրիգեսը, Ռուդիգերը բաց կթողնի մոտ 20 օր։

Ֆուտբոլիստը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում։