Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:
Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․
«Սիրելի ընկերներ, այսօր նշանակվել եմ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար։
Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում , այնպես էլ հիմա՝ ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։
Շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Արայիկ Հարությունյանին՝ վստահության համար։
Շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներից , իմ հաջողություններում մեծ ներդրում կատարելու համար ։ Վստահ եմ մեր գրագետ և համերաշխ համագործակցության արդյունքում կհասնենք էլ ավելի մեծ հաջողությունների»,- գրել է նա։
Այդ պաշտոնը զբաղեցնում էր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։