Մարկուս Ռեշֆորդը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։ 27-ամյա վինգերի՝ «Ասթոն Վիլա» տեղափոխության շուրջ բանակցությունները ավարտական փուլում են, հաղորդում է Manchester Evening News-ը:
Խոսքը մինչեւ մրցաշրջանի ավարտ վարձակալության մասին է։
Անգլիացին չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդում» 2024 թվականի դեկտեմբերի 12-ից՝ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի որոշմամբ, ով դադարեցրել է ֆուտբոլիստին ընդգրկել խաղերի հայտացուցակում։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: