Սպորտ

Ռաֆինյան նոր նվաճման է հասել է «Բարսելոնայում»՝ շրջանցելով Մեսսիին

Ռաֆինյան ՉԼ-ում «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստն է գոլի վրա ծախսած րոպեների քանակով:


Չեմպիոնների լիգայում գոլ խփելու համար բրազիլացի վինգերը պետք է խաղա միջինը 75 րոպե։ Ռաֆինյան այս ցուցանիշով լավագույնն է «Բարսելոնայի» այն ֆուտբոլիստների շարքում, որոնք մրցաշարում խաղացել են առնվազն 1000 րոպե:

Ակումբի խաղացողների շրջանում խաղացած րոպեների և գոլերի հարաբերակցությամբ երկրորդ տեղը զբաղեցնում է Լիոնել Մեսսին՝ մեկ գոլի համար միջինը 80 րոպե: Հաջորդում են Նեյմարը (95 րոպե մեկ գոլի համար), Խրիստո Ստոիչկովը (97 րոպե) և Ռոբերտ Լևանդովսկին (101 րոպե):

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան ընդհանուր փուլի 8 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: