Նիկո Կովաչը դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կովաչն այդ պաշտոնում փոխարինել է Նուրի Շահինին, որը պաշտոնից հեռացվել էր հունվարի 22-ին:
53-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Նա աշխատանքի կանցնի կիրակի օրը՝ «Հայդենհայմի» հետ խաղից հետո:
Կովաչի վերջին աշխատավայրը «Վոլֆսբուրգն» է եղել։ Մարզիչը թիմը գլխավորել է 2022-ի մայիսից մինչև 2024-ի մարտ։