Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը: Չեմպիոն է դարձել գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6 միավոր:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակել են 5.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը: Ռոբերտ Փիլիպոսյանն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 5-րդ:
Վետերաններից լավագույն արդյունքը ցույց է տվել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը: Կանանց պայքարում լավագույնը կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանն էր:
Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Վոլոդյա Թորոսյանը։ Հատուկ մրցանակներ է սահմանել նաև Chessify ընկերությունը (1-3 տեղեր, կանանց լավագույն արդյունք, մինչև 18 տարեկան պատանիների լավագույն արդյունք և վետերանների լավագույն արդյունք): Մինչև 18 տարեկան պատատիների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Ռոբերտ Փիլիպոսյանը: