Նեյմարը հրաժարվել է 40 միլիոն եվրոյից՝ խզելով պայմանագիրը «Ալ Հիլալի» հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 32-ամյա հարձակվողը սաուդյան ակումբից հեռացել է կողմերի համաձայնությամբ:
Բրազիլացին վնասվածքի պատճառով մեկ ու կես տարվա ընթացքում միայն 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:
Ինչպես հայտնում է GiveMeSport -ի լրագրող Բեն Ջեյկոբսը, Նեյմարը «Ալ Հիլալի» հետ համաձայնությամբ հրաժարվել է իրեն հասանելիք 40 մլն եվրոյից:
Նշվում է, որ հարձակվողը կարիերան կշարունակի բրազիլական «Սանթոսում»: