Սպորտ

Պորտուգալիայից՝ Հայաստան․ «Նոան» ներկայացրել է նորեկին

Պորտուգալիայի բարձրագույն լիգայից «Նոայի» կազմը վարձակալական հիմունքներով համալրել է պորտուգալացի աջ եզրային վինգեր Բրունո Ալմեյդան։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա վինգերը հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ 2023/24 մրցաշրջանում «Սանտա Կլարայի» կազմում հռչակվել է Պորտուգալիայի 2-րդ լիգայի չեմպիոն՝ 32 խաղում դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բրունո Ալմեյդան Պորտուգալիայի բարձրագույն լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

«Տեսնելով «Նոայի» և մարզչի հաջողությունները՝ դարձա այս ճանապարհի մի մասը։ Այս մարզաշապիկը կրելը պատիվ է ինձ համար, և ես պատրաստ եմ անել առավելագույնը՝ աջակցելու թիմակիցներիս և օգնելու մեր հավակնոտ ակումբին հասնել ամենաբարձր նվաճումներին՝ երկրպագուների և հայկական ֆուտբոլի համար»,- ասել է նորեկը։