Ադեմոլա Լուկմանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը: Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վերջին տուրի հանդիպումը կկայանա վաղը Իսպանիայում:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Ատալանտայի» վինգերը նաև չի մասնակցի Ա Սերիայի առաջիկա խաղերին: Ավելի ճշգրիտ ժամկետները և վերականգնման ծրագիրը կորոշվեն առաջիկա օրերին լրացուցիչ թեստերից հետո:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկմանը ակումբի կազմում 27 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում, դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: