Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում հաղթել է Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»։
Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ «Նոա»-ի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գոնսալո Գրեգորիոն և Մատեուս Այասը։ Պետերբուրգյան ակումբի միակ գոլը խփել է Ալեքսանդր Երոխինը։