Սպորտ

Ֆլիկը գովեստի խոսքեր է ասել Գավիի հասցեին

«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Վալենսիայի» հետ խաղում Գավիի ազնիվ արարքի մասին:


«Բարսայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ցանկացել է խաղավերջում խաղադաշտ դուրս բերել Գավիին, սակայն կիսապաշտպանը խնդրել է խաղաժամանակ տալ ոչ թե իրեն, այլ Պաբլո Տորեին: Արդյունքում 78-րդ րոպեին Ֆլիկը Ֆրենկի դե Յոնգի փոխարեն խաղադաշտ է դուրս բերել Տորեին։

«Դա անհավատալի ու հիանալի է: Տեսանելի է թիմի խաղացողների կապը: Դա ֆանտաստիկ է, մարզչի համար՝ անհավանական։

Ես սիրում եմ Գավիին: Ինձ դուր է գալիս այդ վերաբերմունքը։ Նա ցանկանում է խաղալ յուրաքանչյուր խաղում, և այս իրավիճակում այդ պահվածքն ուղղակի հրաշալի էր»,- ասել է Ֆլիկը։