Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողը երկրորդ տարին անընդմեջ Յանիկ Սիններն է:
Մելբուռնում ավարտված Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում մրցեցին Իտալիան ներկայացնող, աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիններն ու Գերմանիայից Ալեքսանդր Զվերևը:
2 ժամ 45 րոպե ձգված մրցախաղում Սինները հաղթեց երեք սեթում` 6:3, 7:6, 6:3 հաշվով: