Լա Լիգայի լավագույն ռմբարկուների մրցավազքում Կիլիան Մբապեն հասնում է Ռոբերտ Լևանդովսկուն:
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լա լիգայի 21-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղում (3:0): Ֆրանսիացի ֆուտբոլիստն այժմ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 15 գոլ է խփել։
Նա մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդն է, մեկ գնդակով նրան գերազանցում է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Այսօր՝ հունվարի 26-ին կատալոնացիները կհյուրընկալվեն «Վալենսիային»: