Սպորտ

Ռանոսը տեղափոխվել է մեկ այլ գերմանական ակումբ

Հայաստանի հավաքակնի և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաութեր» ակումբում։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

21-ամյա խաղացողը տեղափոխվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ վարձակալական հիմունքներով, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

«Ես իսկապես անհամբեր սպասում եմ իմ նոր մարտահրավերին այստեղ՝ Կայզերսլաուտերնում, որտեղ ես ցանկանում եմ զարգանալ՝ կանոնավոր խաղաժամանակ ստանալով: Ամենից առաջ ես չափազանց մոտիվացված եմ օգնելու ակումբին հասնել իր նպատակներին»,- հայտարարել է Ռանոսը։