Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 7-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում»-ում կամային հաղթանակի է հասել «Մանչեսթր Սիթիի» նկատմամբ։ Էնրիկեի սաները հաշվի մեջ հետ մնալով երկու գնդակի տարբերությամբ՝ ի վերջո բեկել են խաղի ընթացքը՝ «Սիթիի» դարպասն ուղերկելով չորս գնդակ։
«Մանչեսթեր Սիթին» 50-րդ ու 53-րդ րոպեներին Ջեք Գրիլիշի ու Էրլինգ Հոլանդի խփած գնդակների շնորհիվ առաջ է անցել հաշվի մեջ։
Ջեք Գրիլիշի և Էրլինգ Հոլանդի խփած գոլերին պատասխանեցին Ուսման Դեմբելեն և Բրեդլի Բարկոլան։ 79-րդ րոպեին Ժոաու Նևեշը հաշիվը դարձրեց 3:2, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Գոնսալու Ռամուշը։
ՊՍԺ-ն այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 10-ի և 22-րդ տեղում է, իսկ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 8 միավորով միայն 25-րդն է։