Սպորտ

«Սիթին» Մարմուշի համար վճարել է 75 միլիոն եվրո

Օմար Մարմուշը դարձավ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ: «Քաղաքայինները» հայտարարել են կիսապաշտպանի «Այնտրախտից» տեղափոխության մասին: Օմարը պայմանագիրը կնքել է մինչև 2029 թվականը և ընտրել 7 համարը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Մարմուշի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիի» վրա արժեցել է 75 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո՝ առանց հարկերի։