Նուրի Շահինը հեռացվել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, թիմին և մարզչին այդ մասին տեղեկացրել են դեռևս գիշերը Բոլոնիայի հյուրանոցում:
«Բորուսիան» Գերմանիայի առաջնությունում զբաղեցնում է 10-րդ տեղը և ընթանում է Չեմպիոնների լիգայի աղյուսակի 13-րդ հորիզոնականում: Թիմը 4 անընդմեջ պարտություն է կրել բոլոր մրցաշարերում։
«Ցավոք, մեզ չհաջողվեց իրականացնել թիմի հավակնություններն այս մրցաշրջանում։ Այս յուրահատուկ ակումբին մաղթում եմ լավագույնը»,- հայտարարել է Շահինը։