Սպորտ

Ներկայացվել է մրցարշավային Lada Iskra-ն

АвтоВАЗ-ը կներկայացնի սպորտային Lada Iskra-ն․ ասվում է ավտոարտադրողի հաղորդագրության մեջ։

«2025թ․ հունվարի 25-ին չեմպիոնների 27-րդ մրցավազքի շրջանակներում, որը տեղի կունենա Սամարայի մարզի АвтоВАЗ ԲԸ փորձնական ավտոհամալիրում, կկայանա Lada Iskra մրցարշավային տարբերակի պրեմիերան»․ նշվում է հաղորդագրության մեջ:

Մեքենան հատուկ պատրաստված է սառցե մրցարշավներին մասնակցելու համար։

Մեքենայի շարժիչի ծավալը 1,6 լիտրից ավելացել է մինչև 1,8 լ: Շարժիչի հզորությունը նույնպես ավելացել է՝ մինչև 173 ձիաուժ: