Սպորտ

«Բարսելոնան» գերդրամատիկ խաղում կամային հաղթանակի է հասնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել է Լիսաբոնի «Բենֆիկային»։ Հանդիպումն անցել է դրամատիկ պայքարում. «կապտանռնագույները» հանդիպման ընթացքում հաշվի մեջ զիջելով 2 գնդակի տարբերությաբ, ի վերջո հաղթել են մրցակցին գոլառատ խաղում։ Կատալոնական ակումբը պարտվելիս է եղել նախ 1:3, ապա` 2:4, սակայն հաջողվել է փրկել խաղը, նաև հաղթանակ կորզել 90+6-րդ րոպեին՝ հաղթելով 5:4 հաշվով։

Խաղի ընթացքում հեթ-տրիկ է ձևակերպել լիսաբոնյան ակումբի հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը։ «Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին։ Մեկ անգամ էլ աչքի է ընկել Էրիկ Գարսիան։ Ռոնալդ Արաուխոն էլ գնդակն ուղարկել է սեփական դարպասը։

Հաղթանակից հետո «կապտանռնագույնները» վաստակել են 18 միավոր և երկրորդ տեղում են, «Բենֆիկան» 10 միավորով 18-րդն է։ «Բարսելոնան» ապահովել է իր տեղը մրցաշարի 1/8 եզրափակիչում։