Սպորտ

Անչելոտին ցանկանում է Պերեսի հետ հեռանալ «Ռեալից»

Կարլո Անչելոտին հերքել է «Ռեալից» հեռանալու ցանկության մասին լուրերը:

Երեկ լրագրող Էդու Պեդալը Onda Cero-ի Radio Estadio Noche հաղորդման եթերում հայտնել է, որ իտալացի մասնագետը որոշել է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո: Սակայն իտալացին հենց ինքն է հերքել այդ լուրերը։

«Ցանկանում եմ հստակություն մտցնել. ես երբեք ինքս չեմ որոշի, թե երբ հեռանամ այս ակումբից, երբեք իմ կյանքում։ Մի օր այդ պահը կգա, բայց ես չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա: Ես չեմ որոշում: Դա կարող է տեղի ունենալ վաղը, մի քանի խաղից հետո, մեկ տարի անց, հինգ տարի անց..

Ֆլորենտինոն [Պերեսը] այստեղ կմնա ևս չորս տարի, և իմ նպատակն է այդ ժամկետում նրա հետ աշխատել։ Կարող ենք միասին հեռանալ», - ծիծաղելով հայտարարել է «Ռեալի» գլխավոր մարզիչը: