Սպորտ

Ա սերիայում «Ինտերը» արդեն 16 խաղ անպարտելի է

Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնությունում առանց պարտության շարքը հասցրել է մինչև 16 խաղի:

Սիմոնե Ինձագիի թիմը 21-րդ տուրում հաղթել է «Էմպոլիին» (3:1):

Գործող չեմպիոններն առաջին և վերջին անգամ պարտվել են սեպտեմբերի 22-ին՝ «Միլանին»: Այդ ժամանակից ի վեր Ա սերիայում նրանք ունեն 12 հաղթանակ և 4 ոչ-ոքի:

Հաջորդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելու է «Լեչեին»։