«Մանչեսթեր Յունայթեդին» չի բավարարել «Նապոլիի» առաջարկը, գրում է ESPN-ը։ Նշվում է, որ նեապոլցիները փորձել են ձեռք բերել Ալեխանդրո Գարնաչոյին մոտ 50 միլիոն եվրոյով, սակայն մանկունիանցիներն անմիջապես հրաժարվել են։
Նշվում է, որ Պրեմիեր լիգայի ակումբը վինգերի արժեքը շատ ավելի բարձր է համարում։ «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանար պահել Գարնաչոյին, սակայն ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով նրանք կդիտարկեն շահավետ առաջարկներ։
20-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Մյունխենի «Բավարիան», «Չելսին» և «Յուվենթուսը»: