Սպորտ

Հալանդը շաբաթական կվաստակի մոտ կես միլիոն ֆունտ. The Guardian

Էրլինգ Հալանդը դարձել Է ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: The Guardian-ը հայտնում է, որ նորվեգացին շաբաթական կվաստակի մոտավորապես 500 հզ․ ֆունտ՝ առանց պարգևավճարների:

Capology տվյալներով՝ ԱՊԼ-ի ոչ մի այլ ֆուտբոլիստ 400 հազար ֆունտից ավել աշխատավարձ չի ստանում։ Այսքան «քաղաքաբնակները» վճարում են Կեվին դե Բրույնեին:

Հարձակվողը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2034 թվականը: