Սպորտ

Կվարացխելիան բուժզննում է անցել ՊՍԺ-ում

Le Parisien-ը հայտնում է, որ Խվիչա Կվարացխելիան Փարիզ է ժամանել հինգշաբթի երեկոյան, իսկ այսօր առավոտից հետազոտվել է բժշկական կենտրոնում:

«Նապոլին» Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար կստանա 70 միլիոն եվրո, և այդ գումարը, ամենայն հավանականությամբ, կվճարվի երեք փուլով:

Նշվում է, որ Իտալիայում Կվարացխելիան, տարեկան հարկերը հանած, 1,8 մլն եվրո էր վաստակում, Իսկ Ֆրանսիայում նրան 5 անգամ ավել կվճարեն: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը: