Հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակներում պետք է կայանար թեթև քաշային կարգի տիտղոսային ռևանշն Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մասնակցությամբ։
Մենամարտը, սակայն, չեղարկվել է։ Ծառուկյանը քաշ կորցնելու ժամանակ մեջքի վնասվածք է ստացել։
Նշվում է, որ Մախաչևը կմրցի բրազիլացի Ռենատո Մոյկանոյի հետ։