Սպորտ

Ночь чемпионов IBA, կշռման և հայացքների փոխանակման արարողություն

Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից մարզիկների կշռման և հայացքների փոխանակման հանդիսավոր արարողությունը: Երեկոյի ընթացքում երկրպագուները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալ հայ և արտասահմանցի բռնցքամարտիկների հետ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Հունվարի 17-ին ժամը 18:00-ից սկսած Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը։ Ռինգ դուրս կգա 6 հայ բռնցքամարտիկ: Մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ Մարզահամերգային համալիր, աջակցել հայ մարզիկներին ու մասնակիցը դառնալ բռնցքամարտի գեղեցիկ տոնի: Խցանումներից և անհարմարությունից խուսափելու համար ֆեդերացիան խորհուրդ է տալիս մարզահամալիրում լինել ժամը 17:00-ից: