Միկել Արտետան կարծում է, որ «Արսենալը» կպայքարի ԱՊԼ-ում չեմպիոնության համար․
«Մենք դեռ տիտղոսի համար պայքարի մրցավազքում ենք։ Շատ բաների համար կարելի է պայքարել, բայց դժվար է ամեն թիմի հաղթել։
Այս արդյունքը թույլ է տալիս վայելել պահը, և այժմ պատրաստվում ենք հաջորդ խաղին։ Ես հպարտ եմ իմ թիմով, մտածում եմ, որ մենք հիանալի խաղ անցկացրինք», - հայտարարել է «Արսենալի» գլխավոր մարզիչը:
Երեկ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «զինագործները» 2:1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»: