ՊՍԺ-ն և «Նապոլին» համաձայնեցրել են Խվիչա Կվարացխելիայի տեղափոխությունը:
Ակումբները պայմանավորվածություն են ձեռք բերել վրացի վինգերի տրանսֆերի շուրջ, հայտնում են L’Equipe և Le Parisien-ը: Գործարքի գումարը կկազմի մոտ 70 մլն եվրո՝ առանց բոնուսների:
Կողմերին մնում է կարգավորել համաձայնագրի վերջին մանրամասները։ Ինքը՝ Կվարացխելիան, արդեն համաձայնեցրել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և սպասում է Փարիզ մեկնելու թույլտվությանը՝ բուժզննում անցնելու համար:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 17 հանդիպում՝ աչքի ընկնելով 5 գոլով և կատարելով 3 գոլային փոխանցում: