Սպորտ

Պեպ Գվարդիոլան բաժանվել է կնոջից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը և Կրիստինա Սերրան որոշել են ամուսնալուծվել, հաղորդում է Diario Sport-ը:

Այս որոշումն ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Զույգը խնդրել է մերձավոր շրջապատին մանրամասներ չհրապարակել մամուլին։

Նշվում է, որ զույգի հարաբերությունները մնացել են կայուն և ընկերական: Արդեն բաժանումից հետո նրանց նկատել են դուստրերից մեկի հետ՝ Բարսելոնայի թատրոնում։

Պեպ Գվարդիոլան և Քրիստինա Սերրան ծանոթացել են 1994 թվականին։ 2014 թվականին նրանք ամուսնացել են։ Նրանք ունեն երեք երեխա. երկու աղջիկ՝ Մարիան և Վալենտինան, ինչպես նաև մեկ տղա՝ Մարիուսը։