Սպորտ

Բրունու Ֆերնանդեշը շրջանցել է Բեքհեմին

Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հեղինակած գոլերով առաջ է անցել Դևիդ Բեքհեմից: Կիրակի օրը պորտուգալացի կիսապաշտպանը բացել է հաշիվը Անգլիայի գավաթի շրջանակներում «Արսենալի» հետ խաղում՝ խփելով իր 86-րդ գնդակը մանկունիացիների կազմում։

Սրանով Բրունուն դուրս է եկել ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 21-րդ հորիզոնական՝ շրջանցելով Բեքհեմին, ում հաշվին կա 85 գոլ:

90 գնդակով 20-րդ հորիզոնականը զբաղեցնում է Անտոնի Մարսիալը։ «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդակիրը Ուեյն Ռունին է (253):