Չավին և Անդրես Ինյեստան շնորհավորել են «Բարսային» Իսպանիայի Սուպերգավաթում հաղթանակի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ կատալոնացիները մրցաշարի եզրափակչում 5:2 հաշվով հաղթել են «Ռեալին»:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և նախկին գլխավոր մարզիչ Չավին ակումբի հաղթանակի կապակցությամբ տեղադրել է հաղթանակի լուսանկարը և «Առաջ, «Բարսա»» գրառումը։
«Բլաուգրանայի» նախկին կիսապաշտպան Ինյեստան ևս նույն կերպ է շնորհավորել ակումբին։