Սպորտ

Արսեն Բեգլարյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը տեղափոխվել է Չարենցավանի «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը ավարտվել էր «Արարատ-Արմենիայի» հետ, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։

Արսենը «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը ու թիմի կազմում անցկացրած  մրցաշրջանների  ընթացքում մասնակցել 33 հանդիպման` խաղադաշտում անցկացնելով շուրջ 3000 րոպե։

Բեգլարյանը Հայաստանի ազգային  հավաքականի կազմում անցկացրել է 16 հանդիպում։