Սպորտ

«Բարսելոնան» մերժել է «Յուվենտուսի» առաջարկը

«Յուվենթուս»-ը փորձ է արել ձեռք բերել Ռոնալդ Արաուխոյին: Mundo Deportivo-ն պնդում է, որ թուրինյան ակումբը խաղացողի գործակալի միջոցով առաջարկ է արել «Բարսելոնային», սակայն ակումբից պատասխանել են կտրականապես մերժումով՝ «նա չի վաճառվում»։

Կատալոնացիները պատրաստ կլինեն բաց թողնել պաշտպանին միայն այն դեպքում, եթե խաղացողն ինքը դա խնդրի, իսկ որևէ թիմ առաջարկի մոտ 70 միլիոն եվրո։ «Բարսելոնան» գիտի, որ ամռանը, երբ Արաուխոյի պայմանագրին կմնա ընդամենը մեկ տարի, ֆուտբոլիստի արժեքը կնվազի, բայց ղեկավարությունը դեռ նախընտրում է ուրուգվայցուն պահել մինչև մրցաշրջանի ավարտը՝ գավաթներ նվաճելու հարցում նրա օգնության հույսով: