Սպորտ

Բորխա Սաինզը որակազրկվել է մրցակցի վրա թքելու համար

«Նորվիչ Սիթիի» խաղացող Բորխա Սաինզը որակազրկվել է մրցակցի վրա թքելու համար, նա տուգանվել 12․000 ֆունտով (14․749 դոլար), և չի մասնակցի վեց խաղի։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին՝ «Սանդերլենդի» դեմ խաղում: Սաինզը խաղի 74-րդ րոպեին թքել է Քրիս Մեֆեմի վրա:

Ֆուտբոլային ասոցացիան առաջադրել է մեղադրանք, որը նա ընդունել է: Սաինզը ներողություն է խնդրել իր վարքի համար և ստանձնել պատասխանատվությունը:

«Նորվիչը» հաջորդ խաղը կանցկացնի «Բրայթոն» թիմի դեմ՝ Անգլիայի գավաթում: