Լոս Անջելեսում տեղի ունեցած հրդեհի պատճառով լողի օլիմպիական հնգակի չեմպիոն Գարի Հոլը զրկվել է նվաճած 10 մեդալներից, հայտնել է մարզիկի հայրը՝ Գարի Հոլ ավագը։
Հունվարի 7‑ին Պալիսեյդսում տեղի ունեցած ավերիչ հրդեհի ժամանակ Գարի Հոլլ կրտսերը կորցրել է իր տունը և ողջ ունեցվածքը:
Նշվում է, որ 50-ամյա մարզիկը հասցրել է վերցնել միայն իր շանը։
Հոլլ կրտսերը 1996 թ. Օլիմպիական խաղերում նվաճել է 2 ոսկի և 2 արծաթ, 2 ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակներ Սիդնեյի Օլիմպիական խաղերում՝ 2000թ., ինչպես նաև ոսկե և բրոնզե մեդալներ՝ Աթենքի խաղերում՝ 2004թ.։