Սպորտ

Եգիպտացի ֆուտբոլիստը մոտ է «Սիթի» տեղափոխությանը

Օմար Մարմուշը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:

«Քաղաքաբնակները» մոտ են «Այնտրախտի» հարձակվողի տրանսֆերի շուրջ 80 միլիոն եվրոյով պայմանավորվածությանը․ հաղորդում է Footmercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերին մնում է որոշել, թե երբ Եգիպտոսի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Էթիհադ»: Ինքը՝ Մարմուշն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Սիթիի» հետ և ցանկանում է այս ձմռանը տեղափոխվել ԱՊԼ:

Ընթացիկ մրցաշրջանի 24 հանդիպումներում բոլոր մրցաշարերում հարձակվողը խփել է 18 գոլ և 12 գոլային փոխանցում կատարել: