Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին որակազրկել է՝ կապված հունվարի 3-ին «Վալենսիայի» հետ խաղում տեղի ունեցած միջադեպի հետ:
Այդ խաղի երկրորդ կեսի ավարտին Վինիսիուսը հրել է դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկուն, ինչի համար ստացել է կարմիր քարտ:
Ֆեդերացիան որոշել է, որ Վինիսիուսը բաց կթողնի Լա Լիգայի Լաս Պալմասի (հունվարի 19) և Վալյադոլիդի (հունվարի 25) հետ հանդիպումները:
Այնուամենայնիվ, նա կկարողանա մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ Մալյորկայի դեմ խաղին, որը տեղի կունենա հունվարի 9-ին:
Բացի այդ, Վինիսիուսը տուգանվել է 600 եվրոյով, իսկ նրա ակումբը՝ «Ռեալ Մադրիդը», պետք է վճարի ևս 700 եվրո։